News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիեթլյան հեռուստաալիքի սեփականատեր եւ «Քուրթ Քոբեյնին սպանել են» հաղորդման հեղինակ Ռիչարդ Լին դիմել է դատարան՝ պահանջելով թույլ տալ իրեն հրապարակել հայտնի երաժիշտի մահից հետո արված լուսանկարները, որոնք իբր, հաստատում են Nirvana խմբի անդամի սպանության վարկածը:

Լին երկար տարիներ զբաղվում է Քոբեյնի խորհրդավոր մահվան  հետաքննությամբ եւ համարում է, որ լուսանկարները կօգնեն իրեն բոլորին ապացուցել, որ երաժիշտին սպանել են, հաղորդում է Sputnik-ը:

Միաժամանակ, Քուրթ Քոբեյնի այրին՝ Քորթնի  Լավը եւ նրա դուստրը՝ Ֆրենսիսը, դեմ են հանդես եկել այդ լուսանկարների հրապարակմանը: Նրանք պնդում են, որ երբեք լուսանկարներ չեն տեսել դեպքի վայրից, ուստի շատ տհաճ կլինի դրանք տեսնելը:

Հիշեցնենք, որ իրավապահների պաշտոնական վարկածով, Քուրթ Քոբեյնը, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, ինքնասպան է եղել՝ կրակելով գլխին: Nirvana խմբի շատ երկրպագուներ մինչ օրս այդ հարցում մեղադրում են Քորթնի Լավին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ