News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՆԳ նոր նախարար է նշանակել Գերոգի Մղեբրիշվիլիին:

Մինչեւ վերջերս 45-ամյա Գերոգի Մղեբրիշվիլին գլխավորում էր պրոբացիայի եւ պատիժների կատարման հարցերի նախարարությունը:

«Գեորգի Մղեբրիշվիլին հաջողակ նախարար է եղել, նա հաջող բարեփոխումներ է իրականացրել պրոբացիայի եւ պատիժների կատարման հարցերի նախարարությունում: Վստահ եմ, որ նա արդյունավետ կաշխատի ՆԳ նախարարի պաշտոնում»,-այսօր՝ օգոստոսի 1-ին, ասել է երկրի վարչապետը:

ՆԳ նախարարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ այդ պաշտոնը թողեց Վախթանգ Վոմելաուրին, որն այժմ գլխավորում է առանձնացած Պետական անվտանգության ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ