News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միջազգային վարկատուների հետ տարվող բանակցությունների ծանր սթրեսը անհետեւանք չի մնացել Հունաստանի 40-ամյա վարչապետ Ալեքսիս Ցիպրասի համար։ Խորհրդարանում վճռորոշ քվեարկության նախօրեին նրան հիվանդանոց են տեղափոխել տագնապի նոպա ախտորոշմամբ։

«Սիրիզա» կուսակցության առաջնորդի շուրջ իրավիճակը լարված է մնում։ Կուսակցության մի շարք գործիչներ չեն պաշտպանել վարկատուների եռյակի հետ համաձայնության գալու նրա փորձերը։ Նրա խմբակցությունը լքել են 29 պատգամավորներ, որոնք կարծում են, որ Ցիպրասի գործողությունները նախընտրական պարտավորությունների խախտում է։

12 ժամ տեւած խորհրդակցություններից հետո նրա կուսակիցները համաձայնվել էին սեպտեմբերին՝ վարկատուների հետ բանակցություններից հետո, արտահերթ խորհուրդ հրավիրել։ Բանակցությունները կավարտվեն օգոստոսի 20-ին։ Հենց այդ ժամանակ էլ լրանում է ԵԿԲ-ին 3 մլրդ եվրո պարտքը մարելու ժամկետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ