News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կայունության եվրոպական մեխանիզմը Հունաստանին 30 տարի ժամկետով վարկ կտա: Այս մասին հայտնել է Հունաստանի էկոնոմիկայի, ենթակառուցվածքների, նավատորմի եւ տուրիզմի նախարար Յորղոս Ստատակիսը:

Նրա խոսքով, համաձայնագրի հետ մեկտեղ տեղի կունենա պարտքի վերակազմավորում, քանի որ Եվրոպական կենտրոնական բանկից ու Արժույթի միջազգային հիմնադրամից նախկինում վերցրած վարկերի մի մասը կփոխարինվի:

«Համաձայնագիրը դժվար, բայց տնտեսապես կենսունակ է, քանի որ այն վերացնում է Grexit-ի ռիսկը, ապահովում մեղմ բյուջետային համախմբում եւ 35 մլրդ եվրոյի զարգացման լրացուցիչ փաթեթ: Դա ներառում է նոր երկարատեւ վարկ (30 տարով), որը կփոխարինի ԵԿԲ-ից ու ԱՄՀ-ից կարճաժամկետ վարկերի մի մասը»,-ասել է Ստատակիսը, հաղորդում է «Փրայմը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ