News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Մենք խաղաղության կողմնակից ենք» բարեգործական նախագծի անդամները, որոնք կազմակերպել են Մոսկվա–Երեւան ավտոմոտոցիկլաերթ, այսօր` օգոստոսի 1–ին, հասել են Երեւան։

Երթի գլխավոր նպատակը, ըստ նախագծի կազմակերպիչների, իրենց  փոքր ներդրումն է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում:

Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված երթին ի սկզբանե մասնակցել է 30 մոտոցիկլավար` հայեր եւ ռուսներ, սակայն Վրաստանի սահմանը տարբեր պատճառներով կարողացել են հատել միայն 2–ը, եւ երկու ավտոմեքենա։ Մյուսները ընկերներին կմիանան երկուշաբթի. նրանք Հայաստան կժամանեն օդանավով։

NEWS.am–ի հետ զրույցում երթի կազմակերպիչ Զորիկ Թովմասյանը նշեց, որ նախագծի անդամները Հայաստանում կմնան երկու շաբաթ, այդ ընթացքում երթեր կիրականացնեն դեպի Հայաստանի մի շարք բնակավայրեր և Արցախ:

Նախագծի մասնակիցները պատրաստվում են նաև ամբողջ կազմով այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ հուլիսի 31–ին Հայաստան են ժամանելու «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մոտոերթով։ Այսօր Երեւան ժամանակ բայքերների ներկայացուցիչ Անի Մարգարյանը, սակայն, NEWS.am–ի հետ զրույցում վստահեցրեց, որ նրանք «Գիշերային գայլերի» հետ որեւէ առնչություն չունեն։ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուկանյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց «Գիշերային գայլերի» ժամանելու տեղեկությունը` նշելով, որ «Ռուսաստանի ցանկացած քաղաքացի կարող է լինել «Գիշերային գայլեր» ակումբի անդամ»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ