Բրիտանիայի Չեշիր նահանգում տեղի ունեցող «CarFest» փառատոնի ընթացքում, պիլոտաժային հնարքի ժամանակ օդանավ է կործանվել:
Ականատեսներից մեկի խոսքով երկու օդանավ հնարքներ են կատարել, երբ նրանցից մեկն ընկել է անտառում, փառատանի սահմաններից դուրս, որից հետո սեւ ծխի ամպ է հայտնվել օդում:
Դեռեւս անհայտ է՝ հասցրե՞լ է արդյոք օդաչուն կատապուլտվել, սակայն նշվում է, որ անկարգել (պարաշյուտ) ոչ ոք չի նկատել:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունն ու շտապօգնության մեքենան: