News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով օգոստոսի 4-ին կդառնա 54 տարեկան, ավանդության համաձայն սկսել է ժամանակից շուտ տոնել իր ծննդյան տարեդարձը:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը, այսօր՝ օգոստոսի 1-ին, Օբաման իր մանկության երեք ընկերների հետ ժամանել է ԱՄՆ ծովային ավիացիայի Էնդրյուսի միավորված բազա, որը գտնվում է Մերիլենդ նահանգում, եւ այնտեղ գոլֆ է խաղացել:

Այնուհետեւ տոնակատարությունը շարունակվել է նախագահի քաղաքից դուրս գտնվող նստավայրում: Սպասվում է, որ Օբաման Սպիտակ Տուն կվերադառնա օգոստոսի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ