News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցերը Երեւանում հիմնականում ավարտվեցին, սակայն իր դաշնակից Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների հարցը միայն ժամանակավոր է հետաձգվել: Այս մասին «Foreign Policy» պարբերականում գրել է վերլուծաբան Մայքլ Սեսիրը:

Սկզբում ցուցարարների եւ կառավարության պնդումները, թե էլեկտրական Երեւանը ոչ մի ընդհանուր բան չունի Մայդանի հետ, տրամաբանական էր: «Ի վերջո, ցույցերն անցկացվում էին Հայաստանում, ոչ թե Ուկրաինայում»,- գրում է վերլուծաբանը՝ հավելելով, որ հաշվի առնելով Մոսկվային միակողմանի տնտեսական կախվածությունը, Հայաստանը չի կարող ամբողջ կյանքում հետաձգել ռուսական գործոնի խնդիրները:

«Ամեն դեպքում, իրականությունն այնպիսին է, որ Հայաստանում ամբողջատիրությունն ու Ռուսաստանի գերակայությունը փոխլրացնում են միմյանց: Հայաստանի խնդիրները տեղի չեն ունենում վակուումի մեջ, հակառակը, անմրցունակ տնտեսությունն ու ոչ լիբերալ քաղաքական համակարգը լրացվում են Մոսկվային ենթարկվելով»,- գրում է հեղինակը:

Նա հիշեցնում է, որ «Հայաստանի էլցանցերը» պատկանում են «Ինտեր ՌԱՕ»-ին, իսկ երկրի գազային համակարգն ամբողջությամբ «Գազպրոմ»-ի ենթակայության տակ է:

Հոդվածի հեղինակի կարծիքով, թեեւ երկրում տիրող իրավիճակի համար պատասխանատվության առյուծի բաժինը Հայաստանի կառավարությանն է, «ցուցարարների կողմից Ռուսաստանի գործոնի բացթողումն անտեսում է դաժան քաղաքական իրականությունը»:

Միաժամանակ, վերլուծաբանն ընդգծում է, որ Իրանի հետ գործարքից հետո Հայաստանը կարող է տարանցիկ գոտի դառնալ իրանական առեւտրի եւ էներգետիկ ռեսուրսների համար: Սեսիրի կարծիքով, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ու Հարավային Կովկասի հանդեպ Պեկինի աճող հետաքրքրությունը կարող են օգնել Հայաստանին: Այս ամենը մեկ օրում տեղի չի ունենա, Ռուսաստանն էլ կշարունակի դիմակայել ցանկացած նոր ներդրումների եւ ազդեցությունների, սակայն հոդվածագիրը հույս դնում է քաղաքացիական հասարակության վրա:

Ամփոփելով՝ Մայքլ Սեսիրը հայտարարում է, որ Երեւանում անցկացված ցույցերի դրական արդյունքն այն է, որ քաղաքացիական հասարակությունը կարողացավ Հայաստանի վերնախավին բանակցությունների սեղանի շուրջ բերել: «Սա կարեւոր նախադեպ է եւ կարող է մեկնակետ դառնալ ապագա բանակցությունների համար»,- գրում է հեղինակը՝ հավելելով. ամռան իրադարձությունները ցույց տվեցին, որ առաջընթացը հնարավոր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ