News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած ազատամարտիկ 52-ամյա Վարդան Թումանյանի գործով ամբաստանյալներ Սարգիս Ղուկասյանը , Գեւորգ Սարգսյանը (Ջունգլ), Վիկտոր Հովսեփյանը ազդեցիկ մարդկանց գումարներով են հայտնվել ազատության մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողի կինը՝ Տանյա Մելքումյանը՝ ավելացնելով, որ դատական նիստերը չեն կայանում, քանի որ ամբաստանյալները փորձում են իրենց տրված սցենարով դատավարությունը տանել վերջաբանի:

«Նիստերը ձգձգում են, քանի որ սցենարից պակասում է մի բան՝ վերջաբանը: Այդ սցենարը շատ գեղեցիկ կերպով գրված է եղել շատ ազդեցիկ կապերի միջոցով: Այդ սցենարը տվեցին նրանց ձեռքը, երբ կարողացան համապատասխան գումար հավաքել: Անգամ Վիկտորիկի հետ գալը, բաժին ներկայանալը, լրիվ գրված սցենար է եղել, որը ինչ-որ մեկի թղթապանակում դրված է եղել, նման սցենարը տեղով գումար է»,- ասաց ազատամարտիկի կինը՝ խոստանալով նիստերին հնչեցնել ամբաստանյալներին հովանավորող ազդեցիկ անձանց անունները:

Տանյա Մելքումյանի խոսքով՝ աբսուրդ է դատաբժշկական փորձաքննության այն եզրակացությունը, որ Վարդան Թումանյանը բնածին հիվանդություն է ունեցել:

«50 տարի էդ մարդու հետ ապրեցի, մի չնչին իր հիվանդությունը չտեսա: Ջունգլի ծեծելուց հետո ինքը բնածին հիվանդություն ձեռք բերե՞ց, ի՞նչ է: Ծեծից հետո է էդ մարդը մեռնում: Իրենց գրած աբսուրդ եզրակացությունը պատիվ չի բերում մեր պետությանը: Իրենք հավաքել են փորձագետների այնպիսի մի կազմ, որն ապացուցում է՝ հանրապետությունում այլեւս գիտակ մասնագետներ չկան»,- ասաց տիկին Տանյան՝ ավելացնելով, որ կփորձեն ապացուցել, որ դատաբժիշկները սխալ եւ ոչ պրոֆեսիոնալ եզրակացություն են տվել կլորիկ գումարի դիմաց:

Մահացած ազատամարտիկի կինը նշեց, որ իրենց հիասթափեցնում է այն փաստը, որ օրենքը արտոնություններ է տալիս իր ամուսնու մահվան մեղավորներին: 

«Ինձ զարմանք է պատճառում օրենքը: Ո՞նց կարելի է այդ աստիճան արտոնություն տալ հանցագործին: Ահավոր վիճակ է, դրանք ինձ համար պարզ ոչնչություններ են, բայց որ ես կարող էի օրենքի դեմ այսպես կանգնեի ու մոլորվեի, չէի հավատում մինչեւ առերես չկանգնեցի օրենքի անգործությանը: Մեր ոստիկանապետն ասում է՝ մեր պետությունում սրիկայությունը բազմանում է, այո՛, բազմանում է, բայց ինչու՞ եք Ձեր աչքերը փակել, Վովա Գասպարյան: Այսօրվա դրությամբ իրենք ամեն ինչ քանդեցին, իրենք խաթարեցին իմ հաշմանդամ երեխայի միակ երջանկությունը: Նրա միակ երջանկությունը իր հայրիկն էր, գողացան, տարան, եւ օրենքը սատարում է դրան: Բայց մի օր իրենց դուռն է սա չոքելու, սրիկաները մի օր իրենց դուռն էլ են ծեծելու»,- ասաց տիկին Տանյան:

Նշենք, որ գործով կայացել է միայն 1 դատական նիստ: Նշանակված մյուս 3 նիստերը չեն կայացել ամբաստանյալների պաշտպանի վատառողջ լինելու պատճառով: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը սրա մեջ միտում է տեսնում։

Հիշեցնենք, որ առաջին փորձաքննությամբ պարզվել էր, որ Վարդան Թումանյանը մահացել է ծեծի հետեւանքով, մինչդեռ կրկնակի փորձաքննությունը ցույց էր տվել, որ ազատամարտիկի մահվան եւ ծեծի միջեւ պատճառահետեւանքային կապ չկա: Դրանից հետո «Ջունգլի» եւ Սարգիս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել էր, նրանք կալանքից ազատվել էին։

Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները համաձայն չեն առաջադրված մեղադրանքի հետ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդիի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։ Վարդան Թումանյանի մահվան առնչությամբ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ