News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով Հանրապետության հրապարակում արդեն 6-րդ օրը նստացույց անցկացնող «Ոտքի Հայաստան» շարժումը պահանջում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, հայտարարեցին նախաձեռնության անդամները:

«ՀԾԿՀ-ն մինչեւ այսօր որոշումներ կայացնելիս հաշվի է առել պահանջող կողմի շահը, եւ ժողովրդի շահը միշտ ստորադասվել է: Բայց ՀԾԿՀ-ն ստեղծված չի, որ պաշտպանի ՀԷՑ-ի ու այն մարդկանց շահերը, որ ղեկավարում են այն: Այն ստեղծված է, որ բալանս պահի, պաշտպանի ժողովրդի շահերը, ինչը չի անում»,- ասաց նախաձեռնության խորհրդի անդամ Գագիկ Եղիազարյանը՝ նշելով, որ միեւնույն ժամանակ, իրենք պահանջում են նաեւ ազգայնացնել ՀԷՑ-ը:

Անդրադառանալով վարչապետի հայտարարությանը, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կսուբսիդավորվի «Որոտան» կասկադի վաճառքից ստացված գումարից, Գագիկ Եղիազարյանը նշեց, որ իրենք դեմ են, որ ազգային ընկերության վաճառքից ստացված գումարով վճարվեն օտար ընկերության պարտքերը:

Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից՝ «Որոտան» կասկադի վաճառքից ստացված գումարից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ