Թուրքիայի հարավ-արեւելքում Մարդինի նահանգում ականի վրա զինվորականներիվ մեքենա է պայթել, որի հետեւանքով սպանվել է մեկ թուրք զինվորական, եւս 8-ը վիրավորվել են։ Պայթյունը կազմակերպել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները։ Պայթյունից հետո փոխհրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Sabah-ը։
Քուրդ ապստամբները հարձակվել են Քիրքուք-Ջեյհան նավթատարի վրա՝ կրակելով անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Վերջիններս օգնոություն են կանչել, սակայն օգնության շտապող մեքենաներից մեկը պայթել է ականի վրա, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։