News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում անտառային խոշոր հրդեհների հետեւանքով արտակարգ դրություն է հայտարարվել: NBC-ի փոխանցմամբ, համապատասխան հրահանգը ստորագրել է նահանգապետ Ջերրի Բրաունը:

Արտակարգ դրությունը նահանգի իշխանություններին իրավունք է տալիս հրդեհի դեմ պայքարում մոբիլիզացնել ազգային գվարդիան եւ նահանգի բյուջեից արտակարգ հիմնադրամ առանձնացնել:

Ներկայում Կալիֆորնիայում 20 խոշոր հրդեհ է գրանցվել, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է գրեթե 9 հազար քառակուսի կիլոմետր:

«Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, մոտեցող հրդեհների վտանգի պատճառով շաբաթ կալիֆորնիական Սան Բերնարդինո շրջանի իշխանությունները մասամբ փակել են թիվ 15 արագընթաց մայրուղին: Այն Լոս Անջելեսը կապում է Լաս Վեգասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ