News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մալդիվների Niyama հյուրանոցում աշխարհի առաջին ստորջրյա ակումբ-ռեստորանն է բացվել: Subsix անվանումով հաստատությունը տեղակայված է 6 մետր խորության վրա, իսկ ափից հեռավորությունը 500 մետր է:

Բարձր ապակե պատուհաններից ռեստորանի այցելուները կարող են հետեւել Հնդկական օվկիանոսի ստորջրյա աշխարհին: Ռեստորանի ինտերիերը նույնպես ներկայացնում է ծովի հարուստ ֆլորան եւ ֆաունան:

Հանգստավայրի գլխավոր մենեջեր Դիտմար Կեգերլի խոսքով, Subsix այցելությունն առանց դիմակների կամ հատուկ համազգեստի ստորջրյա խութերին մոտենալու լավագույն ձեւն է: Ըստ Kedem-ի, քանի որ Subsix-ում ճաշը շուրջ 165 դոլար արժե, կարելի է պնդել, որ ռեստորանն այցելուների որոշակի շրջանակի համար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ