News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Ֆլորիդայի համալսարանի գիտնականները հանգել են եզրակացության, որ ծառ մագլցելը բարելավում է մտավոր ունակությունները: Ընդ որում՝ բավական զգալիորեն: Առաջին հերթին լավանում է աշխատանքային (օպերատիվ) հիշողությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Perceptual and Motor Skills պարբերականում:

Փորձին 18-55 տարեկան կամավորներ են մասնակցել: Նրանց մարզահրապարակ ուղարկելուց առաջ ստուգել են նրանց աշխատանքային հիշողությունը. դա «մտքում» տեղեկատվության որոշ հատվածներ պահելու ունակությունն է:

Ըստ Informing-ի, դրանից հետո հետազոտության մասնակիցներն ակտիվորեն մարզվել են. ծառ են մագլցել, բոբիկ վազել, խոչընդոտներ հաղթահարել եւ այլն:

Մեկ այլ խումբ էլ յոգայով է զբաղվել: Մասնակիցները հնարավորություն են ունեցել նաեւ ընտրել դասախոսություն լսելու տարբերակը:

Երկու ժամ անց հետազոտողները կրկին ստուգել են աշխատանքային հիշողության ծավալը: Յոգայով զբաղվողների կամ դասախոսություն լսողների մոտ այդ ծավալը չի փոխվել: Իսկ ահա մարզվող հիմնական խմբի անդամների մոտ այն ավելացել է 50%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ