Օգոստոսի 2-ին, ժամը 13:14-ին ահազանգ է ստացվել, որ Կառավարության թիվ 3 մասնաշենքի 6, 7 եւ 8-րդ հարկերից ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ եւ ԱԻ արձագանքման խմբերը, 6 մարտական հաշվարկ եւ 1 ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաշվապահության եւ հաշվառման բաժնի սենյակում: ՏԿԱԻՆ-ը լրացուցիչ տեղեկություն կհրապարակի: