News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի Empire State Building երկնաքերի վրա շաբաթ երեկոյան անհետացման վտանգի առջեւ կանգնած կենդանիներ են ցուցադրել: Ակցիան կազմակերպել են բնության պաշտպանները՝ նպատակ ունենալով մարդկանց ուշադրությունը հրավիրել անհետացող կենդանատեսակների պահպանության համար պայքարի խնդրին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հանդիսատեսը դինամիկ «լուսային պատկերներին» հետեւել է կոմպոզիտոր Ջեյ Ռալֆի երաժշտության ներքո: Պատկերները ստեղծվել են հարեւան շենքերի տանիքին տեղադրված 40 հզոր լուսարձակների օգնությամբ:

Ակցիայի կազմակերպիչները 102 հարկանի Empire State Building-ն ընտրել են դրա համաշխարհային ճանաչման պատճառով: Իհարկե, Նյու Յորքի իշխանություններից ակցիան անցկացնելու թույլտվություն ստանալու համար 3 տարի է պահանջվել: Ընդհանուր առմամբ, միջոցառման անցկացման համար 1 մլն դոլար է ծախսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ