News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիդնեյից գիտնականները հայտարարել էին, որ չորեքշաբթին շաբաթվա ամենադժվար օրն է: Իսկ հիմա Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի հետազոտողների խումբն է փորձել պարզել, թե որ օրն է ամենից անհաջողը:

Հետազոտության շրջանակում Անգլիայի ավելի քան 20 հազար բնակիչներ օրական երկու անգամ նկարագրել են իրենց էմոցիոնալ վիճակը: Արդյունքում պարզվել է, որ ամենաբացասական արձագանքները հենց երեքշաբթի են եղել:

Ըստ MIGnews.com-ի, երկուշաբթի հանգստյան օրերի մասին հիշողությունները դեռեւս վառ են եւ մարդու տրամադրության ու հոգեբանական իրավիճակը բավական բարձր են: Երեքշաբթի գրեթե բոլորի տրամադրությունը կտրուկ անկում է ապրում: Դրա վրա անդրադառնում են աշխատանքային ծանրաբեռնվածությունն ու գիտակցությունը, որ հանգստյան օրերը դեռեւս հեռու են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ