News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

72 տարեկանում վախճանվել է բրիտանացի հայտնի երգչուհի եւ հաղորդավարուհի Սիլլա Բլեքը:

Նրա երգերը 1960-ական թվականներին բրիտանական հիթ-շքերթների բարձր հորիզոնականներում են եղել: Ավելի ուշ նա տարբեր հեռուստահաղորդումներ է վարել, այդ թվում՝ Blind date-ը եւ Surprise Surprise-ը:

Պրինցիլա Ուայթը, որն այնուհետեւ Սիլլա Բլեք բեմական անունն է ստացել, ծնվել է Լիվերպուլում: Նրա հիթերից են Anyone Who Had a Heart եւ You're My World երգերը:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Բլեքն առաջին անգամ հեռուստատեսությամբ հանդես է եկել 1968 թվականին, BBC One ալիքում, այնուհետեւ հաղորդումներ է վարել ITV-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ