Մեծ Բրիտանիայի Թեմզա գետում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Sky News-ը: Միջադեպը տեղի է ունեցել Թափլոու գյուղի մոտով անցնող նավակում, որի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ, որոնք գտնվել են նավակում, այդ թվում երեքամյա երեխա:
«Նրանց վնասվածքները, նախանական տեղեկություններով, կյանքի համար վտանգավոևր չեն»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են վթարային ծառայությունները, հաղորդում է Gazeta-ն: