News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը գոհունակություն է հայտնել կառավարության որոշման առթիվ, որով կֆինանսավորվի Լատիվիական ԽՍՀ-ում ԿԳԲ-ի փաստաթղթերի ուսումնասիրման հանձնաժողովի գործունեությունը, հաղորդում է Delfi.lv-ն:

Հանձնաժողովը պետք է գնահատի նյութական ու բարոյական վնասի չափը, որը հասցրել է երկրի այդ գերատեսչությունը, հշել է Վեյոնիսը: Նա կոչ է արել հանձնաժողովի անդամներին այնպես աշխատել, որպեսզի 2018-ի մայիսի 31-ից հետո այդ կառույցի գործունեության արդյունքները հնարավոր լինի ներկայացնել հանրության դատին:

Լատվիայի Սեյմի որոշման համաձայն, ԿԳԲ-ի փաստաթղթերը կարող են հրապարակվել 2018-ի մայիսի 31-ից ոչ շուտ եւ միայն մանրամասն գիտական ուսումնասիրությունից հետո: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ