ՌԴ Սախալինի մարզի Կուրիլսկի շրջանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԻՆ շրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով ՌԴ գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի ծառայության տվյալները:
Նշվում է, որ ցնցումներն արձանագրվել են Խաղաղ օվկիանոսի ջրերում, 130 կմ խորության վրա:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլսկից 49 կմ հեռավորության վրա:
Մամուլի ծառայությունից հայտնել են նաեւ, որ ցունամիի վտանգ չկա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդում է Gazeta-ն: