Կանադայի Օնտարիո նահանգում մոտ 50 հազար սպառողներ մնացել են առանց էլեկտրամատակարարման՝ ուժեղ քամու եւ հորդառատ անձրեւների պատճառով: Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը:
Տուժածները նահանգի հարավային շրջաններն են, Գուրոն լճից մինչեւ Տորոնտո մեգապոլիս: Տարածաշրջանի էլեկտրական ցանցերի ընկերություններն արդեն ձեռնամուխ են եղել էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքներին: Սպասվում է, որ վերանորոգման աշխատանքների մեծ մասը կավարտվի առաջիկա գիշերը: