Սալվադորի կենտրոնական մասում Դելգադո քաղաքի սպորտային հրապարակում կրակոցների հետեւանքով մահացել է 5, վիրավորվել 2 մարդ, հաղորդում է տեղի La Prensa Grafica թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին: Ոստիկանությունում հայտնել են, որ անհայտ անձինք անցորդների վրա կրակ են բացել ընթացող մեքենայից:
El Salvador պորտալի փոխանցմամբ, կրակողները 9 հոգով են եղել: Նախնական տեղեկություններով, զոհվածները տեղի Էլ Տրանսիտո վարչական շրջանի ֆուտբոլային թիմերից մեկի անդամներն են եղել:
Տեղի իշխանությունների տվյալներով, զոհերից երեքը տեղի ավազակախմբերից մեկ անդամներ են: Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները: