News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիան մտադիր է ԱՄՆ-ից բացատրություններ պահանջել երկրի վարչապետին եւ ճապոնական ընկերություններին գաղտնալսելու մասին տեղեկությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Phapluat պարբերականը։

Նման հայտարարել է Ճապոնիայի վարչապետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։

Հուլիսի 31-ին Wikileaks կայքը գաղտնի փաստաթղթեր էր հրապարակել այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Ճապոնիայի պաշտոնատար անձանց ու ընկերություններին։

«Եթե դա ճշմարտություն է, ապա շատ վիրավորական է։ Մենք պարտավոր ենք բողոք հայտնել։ Սակայն սկզբում Ճապոնիայի կառավարությունը պետք է ստուգի այդ տեղեկությունը»,- ասել է Սուգան, գրում է Gazeta-ն։

Պարբերականը նշում  է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների թիրախում են եղել Ճապոնիայի կառավարության անդամները, ԿԲ-ն, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ