Մարոկկոյի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հյուսիսային ափերից Իսպանիայի Սեուտա կիսաանկլավ անցնելու փորձի ժամանակ զոհվել է 4 աֆրիկացի ներգաղթյալ։ Նրանց մարմինները հայտնաբերել են առափնյա պահակախմբի աշխատակիցները, որոնք կարողացել են փրկել մյուս 3 ներգաղթյալներին։
Նշենք, որ անցյալ տարի հազարավոր ներգաղթյալներ փորձել էին մակույկներով Ջիբլարթարի նեղուցով անցնել Իսպանիա, գրում է Ռուսական ծառայությունը։