News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը կանխել է միջազգային խմբի գործունեությունը, որը փող էր գողանում Վլադիվոստոկի բնակիչների բանկային հաշիվներից․խմբավորման գործունեությունից տուժել է ավելի քան հարյուր մարդ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ Պրիմորյեի երկրամասային վարչության ներկայացուցիչը։ Հաստատվել է, որ բանկային պլաստիկ քարտերում առկա տեղեկությունների պատճենման համար Սանկտ Պետերբուրգի երեք բնակիչ ձեռք էին բերել տեխնիկական հատուկ սարքավորումների կոմպլեկտ։ Այնուհետեւ նրանք պատրաստում էին Վլադիվոստոկի բնակիչների կեղծ քարտեր եւ գողանում դրանց տերերի դրամական միջոցները։ Խմբավորման հակաօրինական գործունեությունը կասեցված է։

Ռուսաստանի ՆԳՆ Վլադիվոստոկ քաղաքի վարչության աշխատակիցները խմբի անդամներին ձերբակալելու ուղղությամբ հատուկ գործողություններ են իրականացրել միաժամանակ Սանկտ Պետերբուրգում, Մուրմանսկում եւ Վլադիվոստոկում։ Մուրմանսկում հատուկ գործողության շրջանակում Պրիմորյեի ոստիկանները կանխել են նմանատիպ հանցագործության փորձը, ասել է զրուցակիցը։ Նրա խոսքով, այդ նույն ժամանակամիջոցում Բրուքլինում Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է երկու օտարերկրյա քաղաքացու, որոնց մոտ 37 կեղծ կրեդիտային քարտ է եղել, որոնք պատկանել են տուժած ռուսաստանցիներին։

«Ներկայումս այդ քրեական գործով ավելի քան 100 տուժող է անցնում։ Նրանց գումարները կանխիկացվել են Մոսկվայի, ԱՄՆ-ի եւ Ինդոնեզիայի քաղաքների բանկոմատներում։ Հակաօրինական գործունեության հասցրած վնասը գնահատվում է 7 միլիոն ռուբլի։ Ներկայումս Սանկտ Պետերբուրգի բնակիչներին մեղադրանք է առաջադրված։ Ինտերպոլի խողովակներով հարցումներ են ուղարկվել Նյու Յորքի ոստիկանությանը։ Մեղադրյալները կալանավորվել են։ Հետաքննությունը շարունակվում է», ավելացրել է զրուցակիցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ