News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վլադիմիր Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր եւ մյուսների վերաբերյալ նախկինում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում փողոցից ոստիկանները բռնի ուժով իրեն տարել են ոստիկանության բաժին, որտեղ բաժնի աշխատակիցներից մեկը ափիոն տեսակի թմրամիջոց է գցել գրպանը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դրանից հետո հրավիրված ընթերակաների ներկայությամբ ոստիկանության աշխատակիցները կազմել են արձանագրություն, թե, իբր, խոշոր չափերով ափիոն տեսակի թմրամիջոց են հայտնաբերել իր գրպանից:

Այնուհետեւ նույն բաժնի պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ եւ սպառնալիքներ տվել՝ ստիպելով խոստովանել, թե, իբր, անձամբ իրացրել է խոշոր չափերով թմրամիջոց եւ տեղյակ է իր հետ նույն գործով անցնող անձանց կողմից թմրամիջոցների իրացման մանրամասների մասին:

Բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, հետաքննություն կատարող անձանց կողմից բռնությամբ զուգորդված ցուցմունք տալուն հարկադրելու եւ խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 341-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ