News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանի ներկա եւ նախկին աշխատակիցներն այսօր՝ օգոստոսի 3-ին, հավաքվել են Կառավարության շենքի դիմաց եւ պահանջում են փոխանցել գործարանի եւս 600 աշխատակցի դեռ չվճարված աշխատավարձերը եւ գործարանի վերագործարկում:  Այս մասին NEWS.am-ին ասաց գործարանի նախկին աշխատակից Անահիտ Մանուկյանը:

«Գործարանի վերագործարկումը ոչ միայն նոր աշխատատեղերի հնարավորություն  է, այլ Հայաստանի հարստացման ճանապարհ: Մեր աշխատավարձերի փոխանցումից հետո էլ շարունակելու ենք պայքարը եւ պահանջելու ենք գործարանի վերագործարկում»,- ասաց նա:

Գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյսանն էլ նշեց, որ նաիրիտցիների աշխատավարձերի փոխանցումը այս Կառավարության համար դրական նշանակություն ունեցավ, քանի որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարողացավ լուծում տալ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված խնդրին:

«600 Նաիրիտցիների աշխատավարձը ես վստահ եմ, որ այսօր՝ մինչեւ երեկոյան, կփոխանցվի: Մենք այսօր հավաքվել ենք ավելի շատ իրար շնորհավորելու եւ կանգնելու այն նաիրիտցիների կողքին, որոնք դեռ չեն ստացել իրենց աշխատավարձը: Չենք կարող ժխտել, որ մեր երկարատեւ պայքարն արդյունք տվեց եւ Հովիկ Աբրահամյանը կարողացավ լուծում տալ նախկին Կառավարության ստեղծած խնդրին»,-ասաց նա:

Նշենք, որ նաիրիտցիներն այսօր կառավարության մոտ կմնան մինչեւ ժամը 13:00-ն:

Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցների աշխատավարձը հատկացնում է պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին: 2400 նաիրիտցիներից 1800-ն արդեն ստացել է աշխատավարձերը, մնացած 600 աշխատակցի աշխատավարձերը խոստացել են փոխանցել այսօր:

Նաիրիտցիները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ձեռնարկությունը չի աշխատում 2010 թվականի ապրիլից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ