News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան բավարարել է ՌԴ Քննչական Կոմիտեի հայցը՝ Լոնդոնում Բորիս Նեմցովի սպանության գործով հարցաքննել բանկիր Գերման Գորբունցովին։ Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը։

Ինչպես գործակալությանը հայտնել են նրա աղբյուրները, Գորբունցովին արդեն տեղեկացրել են նրա հարցաքննության թույլտվության մասին։ Նշվում է, որ Ռուսաստանում հարցաքննել են 2 այլ վկաների՝ բանկիրներ Ալեքսանդր եւ Վլադիմիր Անտոնովներին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսաստանցի բանկիր Գերման Գորբունցովը պատրաստ է Բորիս Նեմցովի սպանության գործով վկայություն տալ։

Հաղորդվում է նաեւ, որ Չեչնիայի ոմն բարձրաստիճան ներկայացուցիչ հայտնվել էր Նեմցովի սպանության գործում։ «Ռոսբալտ»-ի աղբյուրները հայտարարել էին, որ այդ պաշտոնյան անցնում էր նաեւ Սուլիմ եւՌուսլան Յամադաեւների ու ԱլեքսանդրԱնտոնովի վրա հարձակման գործով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ