App Store-ում եւ Google Play-ում Angry Birds 2 խաղի հայտնվելու պահից սկսած հետագա տասներկու ժամվա ընթացքում խաղը ներբեռնել են 1 միլիոն անգամ, իսկ երկու օրվա ընթացքում ներբեռնումների քանակը գերազանցել է 5 միլիոնը, հաղորդում է YLE News-ը։ Angry Birds 2-ը դարձել է շարքի առաջին խաղը, որը կարգային համար է ստացել։
Այս խաղում եւս գործ ունենք թռչունների հետ, որոնք պայքարում են իրենց ձվերը գողացող խոզերի դեմ, խաղի հիմնական սկզբունքը եւս չի փոխվել, փոխանցում է Gazeta-ն։ 2015-ի մարտին Rovio-ն հաղորդել է, որ 2014 թ․ ֆինանսական տարվա արդյունքում հեռախոսային խաղերից ստացված իր եկամուտն ավելացել է 16 %-ով եւ կազմել է 110,7 միլիոն եվրո։