News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը նշանակվել է Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ:

Տ. Նարեկ վարդապետ Ավագյան (կենսագրություն)

Ծնվել է 1979 թ. օգոստոսի 12–ին, Արագածոտնի մարզի Օշական գյուղում:

1986–1996 թթ. սովորել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում:

1996–2002 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր Ճեմարանում (այժմ` Գեւորգյան Հոգեւոր Ճեմարան–Համալսարան):

2001 թ. դեկտեմբերի 25–ին` Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ:

2002 թ. հուլիսի  6–ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ աշխատանքի է նշանակվել Մայր Տաճարում` որպես լուսարար:

2002 թ. դեկտեմբերի 10–ից մինչեւ 2003 թվականի փետրվարի 10–ը աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչակազմակերպական գործերի կառավարչի գործավար–քարտուղար:

2003 թ. փետրվարի 10–ից մինչեւ 2005 թ դեկտեմբերի 9-ը աշխատել է Մայր Աթոռում` որպես պարետ:

2003 թ. մայիսի 26–ին պաշտպանել է ավարտաճառ «Համատեսական Ավետարանների արեւելահայերեն թարգմանության դարձվածային միավորները» թեմայով:

2003 թ. օգոստոսի 31–ին Աստվածածնի գոտու գյուտի տոնի օրը, ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահան արք. Սվաճյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2005 թ. դեկտեմբերի 9–ից նշանակվել է Աբխազիայի հոգեւոր հովիվ:

2006 թ. ապրիլի 28–ին վերադարձել է Հայաստան եւ կրկին աշխատանքի անցել Մայր Աթոռում որպես պարետ:

2006 թ. նոյեմբերի 1–ից մինչեւ 2007թ. մարտի 1-ը եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մկրտարանի տեսուչ:

2007 թ. մարտի 1–ից մինչեւ 2013 թ. փետրուարի 28-ը եղել է Սուրբ Խոր Վիրապ վանքի վանահայր:

2013 թ. մարտի 1-ին նշանակվել է Մայր Աթոռի Ներսիսյան անտառի մանկական խաղահրապարակի տնօրեն:

2013 թ. հոկտեմբերի 5-ին պաշտպանել է վարդապետական թեզ «Թաղման ծեսն ըստ ձեռագիր եւ տպագիր «Մաշտոցների» ԺԶ-ԺԸ դդ. եւ ժողովրդական սովորությունները» թեմայով: Նույն թվականի հոկտեմբերի 11-ին ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ստացել է մասնավոր վարդապետական աստիճան:

2013 թ. նոյեմբերի 1-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ծառայության է նշանակվել Իրաքի Հայոց թեմում:

2014 թ. դեկտեմբերի 1-ից ծառայության է անցել Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում` որպես ավագ վերակացու եւ դասախոս:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ