News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրյուսելի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության անձնակազմը օգոստոսի 3-ից հայտարարել է մանրազնին հսկողության գործադուլի մասին, որի ժամանակ ուղեւորների զննումը սովորականից երկար է տեւում։ Այս մասին հայտնում է Soir թերթը։

Գործադուլավորները իրենց ակցիայով ցանկանում են ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Շենգենյան երկրներ մեկնող ուղեւորների զննության նոր պտուտակադռնակները լրիվ հուսալի չեն։ Դա մասնավորապես հանգեցրել է նրան, որ վերջերս Հռոմ մեկնած օդանավում հայտնվել էր 2 ուղեւոր, որոնց մոտ առհասարակ ոչ մի փաստաթուղթ չէր եղել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ գործադուլը կարող է շարունակվել մի քանի օր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ