Ավստրալիայի Գոլդ Քոսթ քաղաքում 2 դիմակավոր անձ շաբաթ գիշերը մտել են կենդանաբանական այգու եքիդնայի վանդակը եւ գողացել 4-ամյա էգ կենդանուն, գրում է ՏԱՍՍ-ը։
Ոստիկանությունը տարածել է վանդակում տեղադրված տեսախցիկի նկարահանած կադրերը։
Կենդանաբանական այգու տնօրեն Մայքլ Փայնն իր հերթին հայտարարել է, թե չի կարող հասկանալ հանցագործների դրդապատճառները։ «Այդ կենդանուն շատ դժվար է պահել, կերակրել, բացի այդ, նրանցից վանող հոտ է գալիս։ Նրան անհնար է նաեւ վաճառել, քանի որ չկա ոչ մի սեւ շուկա, որը զբաղվեր եքիդնաների վաճառքով։ Հուսամ, սա կատակ է, եւ գողերը Փիգիին տուն կվերադաձնեն»,- ասել է նա։