News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր Երեւանը ստիպված է դաշտի ընտրություն կատարել՝ անպայմանորեն ընտրել այն ուղղությունը, որն ավելի շատ է երաշխավորում անվտանգություն եւ տարածքային ամբողջականություն: Այս մասին իտալական il Giornale.it-ում հրապարակած իր հոդվածում նշել է Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան Բրունո Սկապինին:

Ստորեւ ներկայացնում ենք նախկին դեսպանի հոդվածը.

«Ադրբեջանական գազն ու նավթը ախորժակ են բացում, եւ Հայաստանը ստիպված է ամրապնդել հարաբերությունները Մոսկվայի հետ:

Ազգերի պատմության մեջ հազվադեպ է պատահում, որ ազգային բարգավաճման գործընթացը սկսված լինելով հանդերձ այն շարունակում է մնալ անավարտ, չնայած հաղթանակած պատերազմի  եւ, հատկապես, ինքնավարության եւ անկախության նկատմամբ ազգայնական անկոտրում լարվածության պայմաններին: Սա ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղի դեպքն է, որը վիճարկվող տարածք է հանդիսանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության շրջանակներում, որն առաջացել է ԽՍՀՄ փլուզման հետեւանքով առաջացած անկախության ալիքի հիման վրա:

Հայերի պատմական նախահիմքը հանդիսացող Լեռնային Ղարաբաղը, որը Ստալինի ազգայնական «արհամարհանքի» պատճառով մտել է Ադրբեջանի տարածքի կազմի մեջ, ստիպված է եղել դիմակայել կրկնակի անջատման` ԽՍՀՄ-ից, եւ նույն Ադրբեջանից, որի հետ կիսելու ոչինչ չի ունեցել քրիստոնեական ծագում ունենալով ոչ պատմական, ոչ մշակութային, ոչ էլ էթնիկ տեսանկյունից: Սա հանգեցրել է մի հակամարտության, որտեղ Ղարաբաղը հաջողություն է արձանագրել Հայաստանի ռազմական միջամտությամբ, որը կրել է «ազատագրում» անվանումը:

Այսպես, 1994 թ.-ից հակամարտությունը մնում է «սառեցված», իսկ այդ հարցը դեռեւս չճանաչված: Եվ, ինչպես շատ դեպքերում, երբ որեւէ նոր պետության դե ֆակտո ստեղծումը դժվար է լինում մարսել, մնում է հաստատման սպասման վիճակում, շատերի համար չճանաչված: Սա էլ կարծես այն հարցն է, որը վերապահված է միջազգային քաղաքականության որոշակի էլիտային: Այսօր Լեռնային Ղարաբաղն ինքնահռչակ անկախ հանրապետություն է, որն անկանոն ձեւով ճանաչվել է այնպիսի ենթապետությունների կողմից, ինչպիսիք են` Ավստրալիայում Նոր Հարավային Ուելսը եւ ԱՄՆ-ի Մեն նահանգը, իսկ միջազգային համայնքի ոչ մի կազմակերպության կողմից այն չի ճանաչվել: Արդյունքը չհայտարարված պատերազմական վիճակի երկարաձգումն է, որին դժվար է վերջ դնել:

Խնդիրը, հետեւաբար, հանգեցրել է քաղաքական անկայունության եւ տնտեսական անորոշությունների: Եվ սա մայրցամաքային համատեքստում ավելի են բարդացնում եվրասիական խաղատախտակի վրա Արեւելք-Արեւմուտք նոր գործընթացները: Դրանք այն դինամիկաներն են, որոնք հանգեցնում են տարբեր գործոնների, որոնց թվում են, հիմնականում, մրցակցությունը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, որը ենթադրում է Ասիայում ստեղծված պետական կառույցների դուրսբերումը Մոսկվայի ազդեցությունից, Պուտինի հաստատած Մոսկվայի «արտոնյալ շահերի» դոկտրինան նախկին խորհրդային երկրների հանդեպ, ինչպես նաեւ մեծ տերությունների կողմից կյանքի կոչված ռազմավարությունները ոչ այնքան աղբյուրների, որքան քաղաքականապես շատ ավելի ձեռնտու համարվող ածխաջրածինների տարանցման վերահսկողության առումով:

Սրանք խնդիրներ են, որոնք անխուսափելիորեն ավելի են սրում հակամարտության առանց այդ էլ կրիտիկական պատկերը կողմերի դիրքորոշումների ծայրահեղականության արդյունքում: Մի լարվածություն, որը 1994 թ-ի զինադադարի համաձայնության փխրուն քայլերից սպասման վիճակում է, եւ հաշտեցման գործընթացի պայմաններում չափազանց կեղծավորությամբ ճարպկորեն դանդաղեցվում է այսպես կոչված ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից:

Մինչ օրս առավելագույն ձեռքբերումն այս հարցում եղել է որպես հիմք ծառայող Մադրիդյան սկզբունքների ներդրումը բանակցությունների շրջանակներում: Բայց դրանք սկզբունքներ են, որոնք իրենց մեջ արդեն իսկ պարունակում են հակասության տարրեր: Անտեսելով հարցի բոլոր մյուս ասպեկտները` Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ գրավյալ տարածքների վերադարձը, փախստականների վերադարձը իրենց երկրներ, եւ այլն, հիմնական հարցը, որի հետ «խաղում են» աշխարհի «մեծերը»՝ Հայաստանի կողմից հետապնդվող ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի եւ Ադրբեջանի ցանկալի տարածքային ամբողջականության դուալիզմի մեջ է: Երկու հարցերն էլ ներառված են Մինսկի խմբի ձեռնարկում, բայց առանց միմյանց հետ իրական եւ բացարձակ հաշտեցման գիտակցման առկայության:

Այդ ընթացքում սցենարը օրեցօր փոխվում է: Բաքվի կողմից բռնությունները խորանում են շնորհիվ գազի եւ նավթի հսկայական շահույթի, ավելանում է ռազմական ուժը, ուժգնանում է հռետորաբանությունը, որը մշտապես լի է սպառնալիքներով եւ սադրանքներով: Ադրբեջանական գազը գայթակղիչ է եւ դրա վաճառքն արդարացնում է այդ երկրի կառավարման անփորձությունը: Հետեւաբար, այս համատեքստում ակնհայտ է դառնում ժողովրդի կամքի հանդեպ հակամարտության կարգավորման հարցում մեծ տերությունների իրական հետաքրքրվածությունը:

Նման իրավիճակում հայկական կողմի պատասխանը չի կարող այլեւս ոգեշնչված լինել «փոխլրացման» տեսությամբ, որը դիվանագիտական հմուտ խաղի շրջանակներում մինչ օրս հավասարակշռություն էր հաստատում Մոսկվայի եւ եվրոպական պետությունների միջեւ, ինչպես նաեւ ամրապնդում էր Հայաստանի արեւմտյան եւ քրիստոնեական դիրքերը: Այսօր Երեւանը ստիպված է դաշտի ընտրություն կատարել: Անպայմանորեն պետք է ընտրել այն մասը, որն ավելի շատ է երաշխավորում անվտանգություն եւ տարածքային ամբողջականություն: Եվ այդպես էլ եղավ: 2013թ հուլիսին ստորագրման պատրաստ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի համար անցած ճանապարհը հետին պլան մղվեց Եվրասիական Մաքսային Միությանը միանալու Երեւանի հայտարարությունից ընդամենը երեք ամիս անց, որը հանդիսանում է Պուտինի կառուցած կազմակերպությունը եւ որի նպատակն է Մոսկվայի ազդեցության տարածումը նախկին խորհրդային պետությունների վրա:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա այն պրագմատիզմով է նայում ապագային: Անգամ մի փոքր ներքին ճնշվածության առկայության պարագայում ձգտում է ցանկացած գնով չկորցնել հայրենական հողը: «Սվաղված» լինելով մեծ տերությունների խաղի շնորհիվ` Հայաստանն այսօր ձգտում է ամրապնդել ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ` դիտարկելով այն որպես ներկայումս միակ օգտագործելի ռազմական-քաղաքական ռեսուրս: Լեռնային Ղարաբաղի ընկալումը հակասում է Երկիր լինելու եզրին, որը հոգեբանական դրամա է ապրում` լինելով մշտապես հեռու խաղաղությունից: Խաղի մեջ դիրքերի «վերադասավորման» վրա ազդող զարգացումների բացակայության դեպքում հակամարտությանը վիճակված է մնալ «սառեցված»: «Ստատուս քվո»-ի երկարաձգումը, ի վերջո, ձեռնտու է բոլոր կողմերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ