News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առաջիկա մի քանի տարվա ընթացքում Հնդկաստանը նավթի ռազմավարական պահուստ կստեղծի գրեթե 18 միլիոն տոննայի չափով։ Այդ մասին հաղորդել է Հնդկաստանի ֆինանսների, կորպորացիաների, տեղեկատվության եւ հեռուստահաղորդակցության հարցերով նախարար Հարուն Ջեյթլին, փոխանցում է «ԻԱՆՍ» տեղեկատվական գործակալությունը։

Նրա խոսքով, առաջին փուլում կառանձնացվի 11,5 միլիարդ ռուփի (գրեթե 200 միլիոն դոլար) Հնդկաստանի հարավ-արեւելքում գտնվող Անդհրա-Պրադեշ նահանգի Վիշակհապատնամ քաղաքում առաջին պահուստարանի համար մոտավորապես 1,3 միլիոն տոննա նավթի գնման նպատակով։

Դրանից հետո հավանաբար մեկ տարվա ընթացքում կբացվի եւս երկու պահուստարան Մանգալոր եւ Պադուր քաղաքներում, որոնց համար կգնվի համապատասխանաբար 1,5 միլիոն եւ 2,5 միլիոն տոննա նավթ։ Պահուստարանների կառուցումը գրեթե ավարտված է։ Երկրորդ փուլում, որի իրականացման ժամկետը դեռ չի հստակեցվել, եւս 12,5 միլիոն տոննայի պահուստարաններ կստեղծվեն Չանդիկհոլում, Բիկաներում, Ռաջկոտում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հնդկաստանը ներմուծում է իրեն անհրաժեշտ նավթի 80 տոկոսը։ Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումներով, մինչեւ 2020 թվականը երկիրը կդառնա աշխարհում ածխաջրածինների խոշորագույն գնորդը։ 2014-ին Հնդկաստանը օրական 3,86 միլիոն բարել նավթ է ներմուծել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ