News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում հաստատվել է գործատուների շրջանում ամենապահանջված մասնագիտությունների ցուցակը։ Այդ մասնագիտություններին տիրապետող անձինք կարող են պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ։ ՌԴ Արդարադատության նախարարությունը հաստատել է պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու իրավունք տվող մասնագիտությունների ցուցակը։ Նախարարությունը ցանկանում է փակել շուկայում առավել խնդրահարույց աշխատատեղերի բացը։ Ցուցակում ընդգրկված է 74 մասնագիտություն։ Պարզեցված կարգով ՌԴ քաղաքացի դառնալու իրավունք ունեցողների թվում են բժիշկները, ինժեներները, զոդողները, տարբեր դազգահների վրա աշխատող մարդիկ, էլեկտրամոնտաժ անողները, մաթեմատիկոսներն ու տնտեսագետները։ Նրանք պետք է մասնագիտությամբ աշխատեն 3 տարի, որից հետո կարող են քաղաքացիության հայց ներկայացնել, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Օտարերկրացին Ռուսաստան ժամանելուց հետո պետք է օրինականացնի իր գործունեությունը՝ գրանցվի եւ աշխատանքային գործունեության արտոնագիր ստանա։ Դրանից հետո նա Ռուսաստանում ժամանակավոր կեցության իրավունք կստանա։ 3 տարի անց մասնագետը կարող է դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Մերժում ստանալու դեպքում անհրաժեշտ է եւս 5 տարի անընդմեջ ապրել Ռուսաստանում եւ դրանից հետո միայն նորից դիմել քաղաքացիության համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ