News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է հավասարեցնել ալկոհոլային խմիչքների վաճառքից գանձվող ակցիզային հարկի դրույքաչափերը Հայաստանում եւ ԵՏՄ այլ երկրներում։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երեւանի գարեջուր» գործարանի բաժնետեր Հակոբ Հակոբյանը՝ մեկնաբանելով «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նրա խոսքով, դա կնպաստի ԵՏՄ երկրների բոլոր արտադրողների միջեւ ալկոհոլային խմիչքների շուկայում հավասար մրցակցության ապահովմանը։ «Այժմ Հայաստանում ակցիզներն ավելի ցածր են։ Ստացվում է, որ ռուսաստանցի արտադրողները հետաքրքրված են իրենց ապրանքը վաճառել Հայաստանում եւ ակցիզային ավելի քիչ հարկ մուծել։ Եթե հարկի դրույքաչափը հավասարեցվի, տեղական ընկերությունների գործը կհեշտանա։ Իհարկե, հավասարեցնելը նշանակում է, որ ավելի շուտ մենք պիտի դրույքաչափը բարձրացնենք՝ հասցնելով ԵՏՄ-ի մակարդակին, քան իրենք պիտի իջեցնեն մերի մակարդակին։ Այսինքն մեր արտադրած խմիչքները կթանկանան։ Բայց ամեն դեպքում մրցակցության ապահովման համար անհրաժեշտ է հավասարեցնել», - ասել է Հակոբյանը։

Նշենք, որ օրենքի նախագիծն առաջարկում է փոփոխել միայն օղու ակցիզային դրույքաչափը։ Ներկայիս դրույքաչափից (30%, բայց ոչ պակաս, քան 500 դրամ մեկ լիտրի համար) առաջարկվում է բարձրացնել (55%, բայց ոչ պակաս, քան 550 դրամ (ընդունված փոխարժեքով՝ 1,16 դոլար)։

Օրենքի նախագծի ուսումնասիրությունը սկսվել է հունիսին, բայց հետաձգվել է մինչեւ աշուն՝ պատգամավորների անբավարար քանակի պատճառով։ Օրենքի նախագիծը նաեւ առաջարկում է ժողովրդականություն չվայելող այնպիսի միջոց, ինչպիսին վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումն է, այդ թվում նաեւ՝ սեղմված բնական գազի, որը երկրում մեքենաների գործածած հիմնական վառելանյութն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ