News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ժողովրդի մեծ մասը «այո կասի սահմանադրական բարեփոխումներին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նրա համոզմամբ, նրանք, որոնք պայքարում են սահմանադրական բարեփոխումների դեմ, չպետք է մոռանան, որ ժամանակին իրենք խոսում էին 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների եւ խորհրդարանական կառավարման անհրաժեշտության մասին:

«Քաղաքական ուժերին փաստացի հնարավորություն կտրվի դրսեւորել իրենց, բայց նրանք հիմա նորից դժգոհ են: Ինչի՞ց են դժգոհ: Այստեղ այլ բան կա. կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ իրենց պատիվ չի բերում մասնակցել համայնքային ընտրություններին: Կյանքը կստիպի, որ բոլորս հասկանանք, որ ընտրություններին մասնակցելը նորմալ է»,-նշել է Մինասյանը:

Պատգամավորի խոսքով, ժողովուրդը վստահորեն կընդունի, որ սահմանադրական բարեփոխումների ճանապարհը կբերի երկրի ավելի դինամիկ եւ արդյունավետ կառավարման:

Անդրադառնալով մտահոգություններին, որ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների արդյունքում միակուսակցական համակարգ կստեղծվի, ինչպես խորհրդային տարիներին, նա նշել է. «Ես ընդհանրապես նմանություն չեմ տեսնում: ՀՀԿ-ն չի կարող դառնալ Կոմունիստական կուսակցություն, դա պարզապես անհեթեթություն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ