News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում, նրա հետ տեսակցություններն արգելված են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա եղբայրը՝ Հունան Առաքելյանը:

Նա նշեց, որ Տիգրան Առաքելյանը իրեն մեղավոր չի ճանաչում եւ ցուցմունք չի տվել: Իսկ թե ինչ գործողություններ են նախաձեռնել, բողոքարկումներ, միջնորդություններ, եղբայրը տեղեկություն չուներ: Հունան Առաքելյանն ասաց, որ առայժմ նպատակահարմար չեն գտնում հրապարակել փաստաբանի անունը:

Իսկ թե ինչ շորթման մասին է խոսքը, Տիգրան Առաքելյանի եղբայրն ասաց, որ պատկերացում չունեն: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավորների ինտիմ տեսանյութեր հրապարակելուն, նա նշեց, որ գործում նման բան չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրել ԱԱԾ-ն:  Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե նրան ձերբակալել են Հայաստանի Հանրապետական կուսակցության երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ