Կիեւյան կամրջին այս պահին արտակարգ իրավիճակ է. մոտ 30 տարեկան մի կին սպառնում է ցած նետվել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կինն անցել է կամրջի ցանկապատից այն կողմ, նա հայտարարում է, որ «ոստիկաններն իր փողերը կերել են» եւ պահանջում է հանդիպում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Կինն իր հետ բերել է երկու մանկահասակ երեխաներին, որոնք մայթին են կանգնած՝ ցանկապատից այս կողմ:
Դեպքի վայրում են փրկարարները, ոստիկաններ, «Շտապօգնության» ծառայությունը: Ոստիկանները կնոջը փորձում են համոզել, որ հրաժարվի իր մտադրությունից: