News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է բոլոր ջրային կառույցներում մշտական հսկողություն իրականացնել երեխաների լողալը հնարավորին արգելելու եւ սանիտարական պատշաճ վիճակ ապահովելու ուղղությամբ:

Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման եւ ծաղկապատման ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ, ընթացիկ աշխատանքներին զուգահեռ, ապահովվում է նաեւ երկհերթ ոռոգում: Հրդեհների բռնկման հնարավոր դեպքերը բացառելու հպատակով էլ հանձնարարվել է սահմանել մշտական հսկողություն, մասնավորապես, հրդեհավտանգ հատվածներում  եւ  աղբավայրերում:   

Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, զբոսայգիների ու պուրակների, բակային տարածքների եւ հատկապես ստորգետնյա անցումների արտաքին լուսավորության համակարգը:

Համահայկական ամառային 6-րդ խաղերի հետ կապված՝ զեկուցվել է, որ, համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ սփյուռքից ժամանած հյուրերին, մարզիկներին եւ մարզիչներին պատշաճ ընդունելու, ինչպես նաեւ երեւանյան թիմի մասնակցությունը հավուր պատշաճի ապահովելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ