News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանն օգոստոսի 1-ին մասնակցել է լրագրողների եւ փաստաբանների համար կազմակերպված աշխատանքային երկօրյա քննարկմանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նաեւ ԻԱԿ նախագահ, ՏՎԽ քարտուղար Շուշան Դոյդոյանը, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ԶԼՄ-ների ազատության ծրագրերի ազգային պատասխանատու Ծովինար Արեւյանը, ԻԱԿ ծրագրերի իրականացման ղեկավար, փորձագետ Լիանա Դոյդոյանը, «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, ՏՎԽ անդամ Արա Ղազարյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր, ՏՎԽ անդամ Գեղամ Վարդանյանը, «Առավոտ» օրաթերթ գլխավոր խմբագիր, ՏՎԽ անդամ Արամ Աբրահամյանը, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, այլք:

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը ներկայացրել  է 2015 թվականի հուլիսի մեկից ուժի մեջ մտած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, պատասխանել լրագրողներին ու փաստաբաններին հետաքրքող հարցերին:

Աշխատանքային քննարկման մասնակիցներին, մասնավորապես, հետաքրքրել են այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են «անձնական տվյալ» հասկացության սահմանմանը, անձնական տվյալներ մշակողի պարտականություններին, անձնական տվյալներ մշակելու օրինականության նկատմամբ հսկողությանը, անձնական տվյալները երրորդ անձանց եւ այլ պետություններին փոխանցելու կարգին:

Արսեն Մկրտչյանն անդրադարձել է նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթացին, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետին:

Տպել
Ամենաշատ