News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի կազմակերպիչներին, հովանավորներին եւ պատվավոր հյուրերին: Նախագահի նստավայրում ի պատիվ հյուրերի կայացած ընդունելությունից առաջ, տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն.

Համահայկական վեցերորդ խաղերի կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հանրապետության նախագահի հրամանագրերով մի խումբ անձինք պարգեւատրվել են Երախտագիտության մեդալով:

Նախագահի կարգադրությամբ մի խումբ անձինք էլ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝ համահայկական վեցերորդ խաղերի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքներում ունեցած գործուն մասնակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ