Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 1-ին, ժամը 06.45-ին, Էջմիածին քաղաքի Պռոշյան փողոցից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Թոռնիկ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ 2-րդ մասի մեղադրանքով: