News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Ռիվեյրայում Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ ալ Սաուդի՝ իր ընտանեկան առանձնատուն 8-օրյա այցի առթիվ փակել են հանրային լողափը, հաղորդում է Associated Press-ը:

Առանձնացած լողափի փակումը առաջ է բերել տեղի բնակիչների բողոքը, որոնք դեմ են հանդես եկել թագավորի այցի նման ակտիվ նախապատրաստությանը:

Այդ նախապատրաստության մեջ մտնում է նաեւ լողափից դեպի առանձնատուն վերելակի տեղադրումը, հաղորդում է Gazeta-ն:

«Եվ այդ ամենը ընդամենը Սաուդյան Արաբիայի 8-օրյա արձակուրդի համար»,-հայտարարել է մունիցիպալ խոհրդական Ժան Նոել Ֆալկուն:

Ֆալկուի կողմնակիցների խումբը նախատեսել է հանձնագիր ներկայացնել Ֆրանսիայում ֆեոդալիզմի վերացման տարեդարձի օրը լողափը փակելու դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ