Հայաստանը սեպտեմբերին Վիեննայում կքննարկի Հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկի անվտանգության ապահովման հարցը: Այս մասին NEWS.a,-ին հայտնել է էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:
«Վիեննայում կայանալիք համաժողովի շրջանակներում մենք պարբերաբար, երկու տարին մեկ անգամ մեր դոնորների հետ քննարկում ենք գործող էներգաբլոկի տեխնիկական աջակցության հարցերը: Դրանք հին դոնորներ են, մենք նրանց հետ աշխատում ենք ավելի քան 10 տարի»,-պարզաբանել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Հայկական ատոմակայանի նոր էներգաբլակոը նախատեսվում է կառուցել 2018 թվականից եւ շահագործման հանձնել 2026 թվականին: