News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 3-ին «Արցախ» հայրենակցական միության կողմից ազգային բանակի ժամկետային զինծառայողներին հատկացվեց 150 տոննա սննդամթերք՝ մակարոնեղեն, բրինձ եւ հնդակաձավար՝ յուրաքանչյուր սննդատեսակից 50 տոննա։

Հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի խոսքով՝ զինվորներին օգնելը իրենց կազմակերպության համար հարազատ գործ է, քանի որ դեռեւս Արցախյան ազատամարտի օրերին հայրենակցական միությունը կազմավորել է կամավորական ջոկատներ, ապահովել է թիկունքային մատակարարում։

Հատկացված սննդամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազա, որտեղից կառաքվի զինված ուժերի զորամասեր։

ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման եւ ապահովման բաժնի պետ, փոխգնդապետ Արա Մարգարյանը ընդգծեց, որ զինված ուժերի բոլոր զորամասերը եւ զինծառայողներն ամբողջովին ապահովված են սննդամթերքի սահմանված չափաքանակով, սակայն նմանօրինակ բարեգործական նածաձեռնությունները պաշտպանության նախարարության կողմից դրական են ընդունվում եւ ապացուցում են, որ հասարակությունը մշտապես բանակի կողքին է ու հոգում է իր զինվորների մասին։

Տպել
Ամենաշատ