News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երևանի Օղակաձև այգում այսօր` օգոստոսի 3-ին, Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչները նշեցին Իրաքում «Իսլամական պետության» կողմից իրականացվող եզդիների ցեղասպանության մեկ տարին։ Եզդի համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում եւ վերջին մեկ տարում` Իրաքի Շանգալ շրջանում եզդիների նկատմամբ իրականացված սպանդի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին` 1 րոպե լռությամբ հարգելով անմեղ զոհերի հիշատակը:

 «Մեդիա-Շանգալ» եզդիների միավորում ՀԿ նախագահ Ամո Շարոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եզդի ժողովուրդը չնայած հաճախ է ենթարկվել  ճնշումների,  սակայն միշտ պայքարել է` ազգի պահպանման համար:

«Այսօր իսլամիստները Իրաքում ոչնչացնում են եզդի ժողովրդին, սակայն, բարեբախտաբար, մենք արդեն ունենք եզդիական ջոկատներ, որոնք պայքարում են նրանց դեմ և նրանց հաջողվել է ազատագրել Շանգալի որոշ տարածքներ: Մեր կանաց և երեխաներին նրանք գերության են վերցրել և վաճառում ու սպանում են նրանց: Մենք պայքարելու ենք, որպեսզի եզդի ժողովրդի նկատամբ իրականացվող այս ոճրագործությանը վերջ տրվի, և երբեք չենք մոռանալու անմեղ զոհերի հիշատակը»,-ասաց նա:

Նշենք, որ «Իսլամական պետությունը» Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավարության Շանգալ շրջանում ապրող եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի օգոստոսի 3-ից ցեղասպանություն է իրականացնում:

2014թ. օգոստոսի 3-ը համարվում է Սինջարիի կոտորածների սկիզբը: Այդ օրվանից «Իսլամական պետությունը» սկսեց Իրաքի Քրդական ինքնավարության Սինջարի շրջանում և հարակից քաղաքներում եզդիների սպանդը, ինչի հետևանքով սպանվեց մի քանի հազար եզդի: Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն օդային հարվածներ հասցրեց ԻՊ դիրքերին, ինչը հանգեցրեց ԻՊ-ի դեմ մի քանի երկրների պատերազմի: Քրդերի և ամերիկյան ուժերի օգնությամբ մոտ 50 հազար եզդի կարողացավ տարհանվել և տեղափոխվել Սինջարի լեռներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ