ՌԴ Բուրյաթիայի Հանրապետության ոստիկանությունը որոնում է զինված հանցագործներին, որոնց կասկածում են նեֆրիտի բազայի վրա կատարված հարձակման մեջ։ Նախնական տեղեկություններով՝ չարագործները մոտ 20-ն են եղել։ Նրանցից մեկին մահացու վիրավորել է բազան հսկող աշխատակիցը, հայտնում է Բուրյաթիայի Հանրապետության ՆԳՆ կայքը։
Ինչպես նշվում է ոստիկանության հայտարարության մեջ, մոտ 20 մարդ, անհայտ տեսակի հրազենով զինված, ներխուժել են Օսպինի հանքավայր, գրում է Newsru-ն։ Անվտանգության աշխատակիցը վիրավորել է նրանցից մեկին, իսկ մյուսները դեպքի վայրից դիմել են փախուստի։
Ոստիկանությունը հետաքննություն է վարում։