News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ինձ կանչել է Մարդու իրավունքների պաշտպանը եւ ասել, որ ուսումնասիրել է իմ կենսագրությունը եւ կարող է առաջարկել ինձ ԿԸՀ անդամի պաշտոնին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ նորանշանակ անդամ Սեյրան Շահսուվարյանը:

«Ես արդեն թոշակի էի անցել, առաջարկը ինձ հետաքրքրեց, զրուցեցինք, ասաց՝ կմտածենք»,-պատմեց նա: Հարցին, թե հանրությունը Ձեզ ճանաչում է ՊՆ-ից եւ ասոցացնում ռազմական գործի հետ, ինչով է պայմանավորված այս շրջադարձը ձեր կյանքում, Սեյրան Շահսուվարյանը նշեց, որ իր կյանքի երկրորդ կեսն է եղել ռազմական ոլորտում, իսկ մինչ այդ եղել է մշակույթի ոլորտում: Ավելի քան 20 տարի ղեկավարել է Նաիրիի կուլտուրայի տունը: «Իսկ խորհրդային տարիներին բոլոր ընտրությունները կուլտուրայի տանն են անցել, եղել եմ եւ հանձնաժողովի նախագահ, եւ անդամ, այնպես որ զբաղվել եմ ընտրություններով: Այն ժամանակ պատերազմն էր պատճառը, որ մտա բանակ, ես մշակութային մարդ եմ եղել: Իսկ Կարեն Անդրեասյանը գիտեր, թե սովետական տարիներին ինչ մեծ գործ եմ արել»,-ասաց ԿԸՀ անդամը: Միեւնույն ժամանակ, Սեյրան Շահսուվարյանն ասաց, որ Կարեն Անդրեասյանի հետ անձնական կապեր չի ունեցել, բայց ՄԻՊ-ը իրեն շատ լավ ճանաչում էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Օհանյանը պաշտոնից ինքնաբացարկ է հայտնել, քանի որ տեղափոխվում է ԱՄՆ մշտական բնակության: Սեյրան Շահսուվարյանին ՄԻՊ-ի առաջարկով Սերժ  Սարգսյանը նշանակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ մինչեւ 2022 թվականի հուլիսի 13-ը պաշտոնավարման ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ